Դուբայում ամենամյա անցկացվող «Gulfood 2025» միջազգային էքսպոյին այս տարի առաջին անգամ ներկայացավ նաև մեր ընկերությունը։
«Gulfood»-ը համարվում է սննդամթերքի և ըմպելիքների ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկը, որն ամեն տարի համախմբում է 130 երկրների 5000-ից ավելի ընկերությունների։ Այն մեծ հարթակ է, որտեղ ընկերությունները ոչ միայն ներկայացնում են իրենց արտադրանքը, այլև հնարավորություն են ստանում ձեռք բերելու գործարար կապեր և նոր համագործակցության հնարավորություններ։
Էքսպոյին «Դարոյնք»-ը ներկայացել էր իր նոր արտադրատեսակով՝ «Հացիկ»-ով։ Նորարարական բաղադրատոմսով պատրաստված պրոդուկտը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների շրջանում։ Դիստրիբյուտորները բարձր գնահատեցին մեր արտադրատեսակի համային առանձնահատկություններն ու որակը, ինչը նախադրյալներ ստեղծեց ընկերության արտահանման ուղղությունները ընդլայնելու համար։
Մեզ համար չափազանց կարևոր էր այսպիսի մեծ հարթակն օգտագործել՝ ներկայացնելու հայկականը, հայկական արտադրության որակն ու առանձնահատկությունները։ Սա ոչ միայն հնարավորություն էր բարձրացնելու մեր ապրանքանիշի ճանաչելիությունը, այլև ձևավորելու նոր համագործակցություններ և ուսումնասիրելու միջազգային շուկայի միտումները։
Մեր ընկերությունն իր արտադրանքի բարձր որակով աչքի է ընկել ոչ միայն դիստիբյուտորների, այլև խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների շրջանում, ինչի արդյունքում քննարկվեցին հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները ոչ միայն ԱՄԷ-ի, այլև այլ երկրների շուկայում։
«Gulfood 2025»-ին մասնակցությունը ևս մեկ քայլ էր հայկական արտադրանքը միջազգային շուկա դուրս բերելու և այն ավելի լայն լսարանի ներկայացնելու ուղղությամբ։ «Դարոյնք»-ը շարունակում է իր զարգացման ուղին՝ համադրելով ավանդույթն ու նորարարությունը, բարձր որակն ու յուրահատուկ համերը՝ ներկայացնելով Հայաստանի լավագույն արտադրանքը համաշխարհային հարթակներում։