ABOUT US

«Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվել է 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվել է 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենասիրվածներից է Հայաստանում, իսկ արտադրվող ապրանքների տեսականին արդեն մի քանի տասնյակ անունի է հասնում: Ձեռնարկության ձեռբերումներին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` 2003 թվականից մենք այն եզակիների շարքում ենք, որոնք արժանացել են Արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին: 

Նույն, 2003 թ. Ժնևում B.I.D. (Busines Initiative Directions) վարչությունը պարգևատրել է «Դարոյնք» ձեռնարկությունը որակի ոսկե աստղով (International Quality Gold Star): Սակայն մենք չենք բավարարվում եղածով: Կազմակերպության ողջ աշխատակազմը անդադար ջանում է արտադրաեղանակների զարգացման, արտադրանքի որակի և արտադրական կուլտուրայի բարձրացման, տեխնիկատեխնոլոգիական հիմքի հետագա զարգացման և արտադրական հզորությունների աճի ուղղությամբ: 

Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով: