• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ
ԳլխավորՄեր մասին

ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր մասին

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկն է։
Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և իր գործունեությունը սկսել է ընդամենը 360 քմ արտադրական տարածքում՝ ունենալով 1 արտադրամաս և 12 աշխատակից։
1999 թվականին Daroink-ը արտադրել է իր առաջին արտադրատեսակները՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները։ Սկզբնական շրջանում արտադրանքի մատակարարումն իրականացվել է միայն մեկ առաքման մեքենայով և հասանելի է եղել Երևանի տարածքում։

Տարիներ շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին, համին և սպառողի վստահությանը՝ Daroink-ը կարողացել է կայուն դիրք զբաղեցնել հայկական շուկայում ՝ ներկայացնելով տեղական, յուրահատուկ և սիրված արտադրատեսակներ։

Այսօր Daroink ընկերության արտադրական տարածքը հասնում է 13․000 քմ-ի։ Ընկերությունն ունի 5 արտադրամաս, ավելի քան 450 աշխատակից և 100-ից ավելի առաքման մեքենա։ Daroink-ը արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որոնք հասանելի են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այլև արտահանվում են ՌԴ, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա և ԱՄՆ:

Իր գործունեության առաջին իսկ տարիներից ընկերությունը ճանաչվել է որպես լավագույն հայկական արտադրողներից մեկը՝ արժանանալով սպառողների բարձր գնահատականին և վստահությանը։ Դեռևս 2003 թվականին Daroink-ն արժանացել է արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակի։

2023 թվականին Չինաստանում կայացած «Շանհայ 2023» մրցանակաբաշխության շրջանակում Daroink-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն բրենդ՝ արժանանալով արծաթե մրցանակի։

2024 թվականին Հայաստանի Սպառողների Ասոցիացիայի անցկացրած մոնիթորինգի արդյունքներով Daroink-ն արժանացել է «Սպառողի քվե» մրցանակին։

Այսօր Daroink-ը, որպես բարձր որակ ապահովող և սպառողների կողմից սիրված արտադրող, շարունակում է մասնակցել տեղական և միջազգային մրցանակաբաշխությունների՝ արժանանալով «Լավագույն որակ», «Հայաստանի լավագույն բրենդ» և «Բարձր որակ» տիտղոսներին։

Ինչպես հիմնադրման առաջին օրերին, այնպես էլ այսօր, ընկերության գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ սպառողներին ներկայացնել նոր, տարբերվող և, ինչպես միշտ, բարձրորակ արտադրատեսակներ։

  • 01.

    Տեսլական

    Պահպանելով հրուշակագործության ոլորտում առաջատարի դիրքը՝ ընդլայնվել միջազգային շուկայում՝ դառնալով հայկական հրուշակագործության համի և բարձր որակի տարածողը ողջ աշխարհում։

  • 02.

    Առաքելություն

    Միավորելով ավանդույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները, մշտապես պահպանել բարձր որակ և սպառողին ներկայանալ նոր, մեծ ու բազմազան ընտրություն առաջարկող համերով, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում` դառնալով հայկական հրուշակագործության համն ու որակը տարածողը՝ աշխարհում:

  • 03.

    Արժեքներ

    1. Հայկական հրուշակագործության ավանդույթների ու մշակույթի պահպանում և տարածում - Մենք հպարտությամբ պահպանում ենք մեր հիմնադիրների կողմից սկիզբ դրված ավանդույթներն ու սերն առ հրուշակագործություն՝ յուրաքանչյուր արտադրանքի մեջ արտացոլելով մեր պատմությունը և մշակութային ժառանգությունը:

    2. Նվիրվածություն, Անկեղծություն և Թափանցիկություն - Աշխատանքում ներդնում ենք մեր ամբողջ սերն ու նվիրվածությունը՝ ապահովելով անկեղծ և բաց հարաբերություններ մեր գործընկերների ու սպառողների հետ՝ մշտապես պահպանելով մեր սկզբունքներին հավատարմությունը:

    3. Բարձր Որակ և Կայունություն - Հավատարիմ ենք արտադրության բարձր ստանդարտներին՝ ապահովելով կայուն որակ յուրաքանչյուր ապրանքում: Մեր նպատակը հաճախորդներին բացառիկ համեր մատուցելն է՝ առանց որակազրկման և փոփոխությունների:

    4. Համագործակցություն և Ընկերություն - Գործում ենք որպես միասնական թիմ՝ խրախուսելով համագործակցությունը և առողջ միջանձնային հարաբերությունները՝ մեր գործընկերների ու աշխատակիցների հետ միասին հասնելու հաջողության:

    5. Նորարարություն և Ստեղծարարություն - Անընդհատ զարգանում ենք՝ առաջարկելով նոր համեր, բաղադրատոմսեր և գաղափարներ՝ հավատարիմ մնալով մեր արմատներին:

Ինչու ՞ Daroink

Դարոյնքն ամրոց է Արևմտյան Հայաստանում, որտեղ ժամանակին ապրել են <> ընկերության հիմնադիրների նախնիները և որի անունն էլ հենց կրում է մեր ընկերությունը։ Ամրոցն այժմ հայտնի է որպես Բայազետի ամրոց։

Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (055) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից