10.11.2024
Շարունակելով միջազգային շուկայում հայկականը ներկայացնելու ակտիվ գործունեությունը, «Դարոյնք» ընկերությունն առաջին անգամ մասնակցեց աշխարհի խոշորագույն ներմուծման ցուցահանդեսներից մեկին՝ «China International Import Expo»-ին (CIIE)` Շանհայում։ Այս բացառիկ հարթակը հնարավորություն տվեց ընկերությանը ներկայացնելու հայկական հրուշակագործության հարուստ ավանդույթներն ու բարձրորակ արտադրանքը միջազգային լայն լսարանին` ընդգծելով հայկական բրենդի առանձնահատկությունն ու որակը։
«Դարոյնք»-ի մասնակցությունն այսպիսի մասշտաբային միջոցառմանը ուներ կարևոր նպատակներ`
Էքսպոյի ընթացքում «Դարոյնք»-ի տաղավարում ցուցադրված էր բրենդի ապրանքատեսակներից` «Կարմելիտա» և «Սենդվիչ» թխվածքաբլիթները, «Ցիտրիննելա» բազմահատիկային կոնֆետը և աղի ձողիկը. պրոդուկտները մեծ հետաքրքրություն առաջացրին այցելուների շրջանում։
Չինացի այցելուները բարձր գնահատեցին մեր ապրանքատեսակների թե´համը, թե որակը, ինչը, միանշանակ, ոգևորիչ հանգամանք է, հաշվի առնելով չինացի սպառողի յուրահատուկ ու քմահաճ պահանջները, հատկապես քաղցրավենիքի նկատմամբ:
«China International Import Expo»-ն հարթակ էր, որտեղ «Դարոյնք»-ը ոչ միայն ներկայացրեց իր արտադրանքը, այլև ստեղծեց արժեքավոր կապեր տեղացի խոշոր գործարարների հետ: Այս պահին ընթանում են բանակցություններ` հայկական արտադրանքը տեղական շուկա արտահանելու վերաբերյալ։
Մասնակցությունը նմանատիպ մասշտաբային միջոցառմանը «Դարոյնք»-ի համար կարևոր քայլ էր՝ հայկական հրուշակագործության համերն ու արժեքները աշխարհին ներկայացնելու գործում։
Ավանդական համերի ու ժամանակակից տեխնոլոգիաների համադրությունը «Դարոյնք»-ին հնարավորություն են տալիս դուրս գալ նոր շուկաներ` ներկայացնելով Հայաստանը` որպես հրուշակագործության բարձրորակ ու ինքնատիպ համեր ստեղծող երկիր: