• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ

Առաջին քայլերը ԴԵՊԻ ԴՊՐՈՑ՝ Daroink-ի հետ

02․09․24

Առաջին քայլերը դեպի դպրոց երկու հազար 1-ին դասարանցիներ կատարեցին հաճելի, ջերմ ու քաղցր մթնոլորտում:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Daroink ընկերությունն իրականացրեց` «Դեպի Դպրոց Daroink-ի հետ» նախաձեռնություն:

Դպրոցում առաջին օրերն ու առաջին քայլերը երեխայի կյանքի ամենահիշարժան պահերից են։ Դրանք լցված են հույզերով, նոր փորձառություններով և մի փոքր էլ` տագնապով: Նախաձեռնության նպատակն էր ոգեշնչել, ջերմ, հաճելի ու դրական էմոցիաներ փոխանցել երեխաներին իրենց կյանքի կարևորագույն օրը` ամենակարևոր քայլերը կատարելիս:

Մեր նախաձեռնության շրջանակներում 2000 առաջին դասարանցիներ ստացան հատուկ նվեր-տոպրակներ, որոնք պարունակում էին ոչ միայն քաղցրավենիք, այլև զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ: Նվեր-տոպրակները լիարժեք մտածված էին, երեխաների թե՛ կրթական, թե՛ մտավոր զարգացման համար։

Նախաձեռնության շրջանակներում ընդգրկված էին ոչ միայն Երևանի, այլև մարզերի տասնյակ դպրոցներ:


Մենք ուրախ ենք, որ կարողացանք դառնալ 2000 երեխայի կյանքի կարևոր օրվա մի մասը և հուսով ենք, որ մեր նախաձեռնությունը հաճելի հիշողություն կդառնա նրանց համար, ինչպես նրանց առաջին դպրոցական տարիները: 


Daroink-ը շարունակելու է մնալ երեխաների և նրանց ընտանիքների կողքին՝ դառնալով նրանց զարգացման ու հաջողությունների աջակիցը, թե´ կրթական ոլորտում, և թե´ դրանից դուրս:

Ի դեպ, Դենին  ամբողջովին ներգրավված է եղել նախապատրաստական ողջ ընթացքին։ Նվեր-տոպրակների պարունակության կարևոր մասն էին կազմում Դենիի պատկերով տետրերն ու դասացուցակները, որոնք, վստահ ենք, նպաստելու են երեխաների՝ մե՜ծ սիրով ու հաճույքով դասապատրաստումներին և դպրոց հաճախելուն։


Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (010) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից