• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ
ԳլխավորՄեր մասին

ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեր մասին

Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության  ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 

 

360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։

 

26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել  շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ 

 

Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։

 

Իր գործունեության առաջին իսկ տարիներից սկսած, ընկերությունը ճանաչվել է որպես լավագույն հայ արտադրող՝ արժանանալով սպառողների բարձր գնահատականին։   Դեռևս 2003 թվականին Daroink-ն արժանացել է արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին։ 

 

2023 թվականին՝ Չինաստանում՝ «Շանհայ 2023» մրցանակաբաշխությանը, Daroink-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն բրենդ՝ ստանալով արծաթե մրցանակ։ 

2024 թվականին՝ Հայաստանի Սպառողների Ասոցիցացիայի անցկացրած մոնիթորինգի արդյունքներով, Daroink-ն արժանացել է «Սպառողի քվե» մրցանակին։

 

Այսօր ընկերությունը՝ որպես սիրված ու բարձր որակ ապահովող արտադրող, մասնակցում է բազում միջազգային մրցանակաբաշխությունների՝ արժանանալով, «Լավագույն որակ», «Հայաստանի լավագույն բրենդ» «Բարձր որակ» տիտղոսներին։

 

Ինչպես ի սկզբանե, այսօր ևս ըկերության գերակա նպատակը շարունակում է մնալ, սպառողներին՝ նոր, տարբերվող ու ինչպես միշտ՝ բարձրորակ արտադրատեսակներ տալը:

  • 01.

    Տեսլական

    Պահպանելով հրուշակագործության ոլորտում առաջատարի դիրքը՝ ընդլայնվել միջազգային շուկայում՝ դառնալով հայկական հրուշակագործության համի և բարձր որակի տարածողը ողջ աշխարհում։

  • 02.

    Առաքելություն

    Միավորելով ավանդույթն ու ժամանակակից տեխնոլոգիաները, մշտապես պահպանել բարձր որակ և սպառողին ներկայանալ նոր, մեծ ու բազմազան ընտրություն առաջարկող համերով, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում` դառնալով հայկական հրուշակագործության համն ու որակը տարածողը՝ աշխարհում:

  • 03.

    Արժեքներ

    1. Հայկական հրուշակագործության ավանդույթների ու մշակույթի պահպանում և տարածում - Մենք հպարտությամբ պահպանում ենք մեր հիմնադիրների կողմից սկիզբ դրված ավանդույթներն ու սերն առ հրուշակագործություն՝ յուրաքանչյուր արտադրանքի մեջ արտացոլելով մեր պատմությունը և մշակութային ժառանգությունը:

    2. Նվիրվածություն, Անկեղծություն և Թափանցիկություն - Աշխատանքում ներդնում ենք մեր ամբողջ սերն ու նվիրվածությունը՝ ապահովելով անկեղծ և բաց հարաբերություններ մեր գործընկերների ու սպառողների հետ՝ մշտապես պահպանելով մեր սկզբունքներին հավատարմությունը:

    3. Բարձր Որակ և Կայունություն - Հավատարիմ ենք արտադրության բարձր ստանդարտներին՝ ապահովելով կայուն որակ յուրաքանչյուր ապրանքում: Մեր նպատակը հաճախորդներին բացառիկ համեր մատուցելն է՝ առանց որակազրկման և փոփոխությունների:

    4. Համագործակցություն և Ընկերություն - Գործում ենք որպես միասնական թիմ՝ խրախուսելով համագործակցությունը և առողջ միջանձնային հարաբերությունները՝ մեր գործընկերների ու աշխատակիցների հետ միասին հասնելու հաջողության:

    5. Նորարարություն և Ստեղծարարություն - Անընդհատ զարգանում ենք՝ առաջարկելով նոր համեր, բաղադրատոմսեր և գաղափարներ՝ հավատարիմ մնալով մեր արմատներին:

Ինչու ՞ Daroink

Դարոյնքն ամրոց է Արևմտյան Հայաստանում, որտեղ ժամանակին բնակություն են հասատատել Daroink ընկերության հիմնադիրների նախնիները և որի անունն էլ հենց կրում է մեր ընկերությունը։  Ամրոցն այժմ հայտնի է որպես Բայազետի ամրոց։

Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (010) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից