• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ

Դարոյնքը՝ Իրինա Թովմասյանի և Նելլի Պողոսյանի կազմակերպած «Back to School» բրանչի քաղցր հյուրընկալը

«Դարոյնք» ընկերությունը շարունակում է ակտիվորեն մասնակցել տարվա ամենասպասված ու լուսավոր միջոցառումներին։ Այս անգամ նույնպես սիրով միացանք Իրինա Թովմասյանի և Նելլի Պողոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ջերմ, գեղեցիկ ու գունեղ «Back to School» բրանչին, որը նվիրված էր դպրոցական նոր ուսումնական տարվա մեկնարկին և համախմբել էր բազմաթիվ հյուրերի ու բլոգերների։

Օրը հագեցած էր ուրախ խաղերով, անկեղծ ժպիտներով, բովանդակալից ժամանցով և, իհարկե, սիրված բլոգերների հաճելի ներկայությամբ։ Միջոցառման ջերմ մթնոլորտը լիովին համահունչ էր մեր ընկերության որդեգրած արժեքներին՝ ընտանեկան ջերմությանն ու քաղցր պահեր պարգևելու առաքելությանը։

Հատուկ հյուրերի համար ներկայացրինք «Դարոյնք»-ի տեսականու ամենասիրված արտադրանքներից երկուսը ՝ «Deny կարագով» և «Մանկիկ կարագով» թխվածքաբլիթները։ Այս թխվածքաբլիթները պատրաստված են բացառապես բնական կարագով և հատուկ մշակված են փոքրիկների համար՝ ապահովելով ինչպես անզուգական համային հատկանիշներ, այնպես էլ բարձր որակ։

Ուրախ ենք, որ ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք դառնալու այս տոնական օրվա մի մասնիկը, կիսվելու մեր համեղ արտադրանքով և ներկաներին պարգևելու անմոռանալի ու քաղցր հիշողություններ։ Մեր նպատակն է յուրաքանչյուր նմանատիպ հանդիպում դարձնել էլ ավելի ջերմ ու համեղ։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Իրինա Թովմասյանին և Նելլի Պողոսյանին՝ գեղեցիկ հրավերի, ջերմ ընդունելության և նմանօրինակ բարձրամակարդակ ու հիշարժան միջոցառում կազմակերպելու համար։

Մինչ նոր, քաղցր ու բովանդակալից հանդիպումներ:

Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (055) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից