Հունիսի 1-ը տարվա ամենալուսավոր ու ամենասպասված օրերից է, երբ բոլորիս ուշադրության կենտրոնում մեր փոքրիկներն են՝ իրենց անմեղ ժպիտներով ու անսահման էներգիայով։ Այս տարի " Daroink " ընկերությունը որոշել էր երեխաների պաշտպանության միջազգային օրը դարձնել է՛լ ավելի անմոռանալի, հեքիաթային ու, ինչ խոսք, քաղցր։
Այս հրաշալի տոնը կայացավ Kids Summer Expo - ի շրջանակներում, որն արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ սովորույթով՝ կրկին անգամ կազմակերպել էին Իրինա Թովմասյանն ու Նելլի Պողոսյանը։ Նրանց պրոֆեսիոնալիզմի ու անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ այս միջոցառումը ամեն տարի վերածվում է իսկական մանկական հեքիաթի։
.webp)
.webp)
Մեր թիմը՝ երեխաների ամենասիրելի ու բարի ընկեր Դենի արջուկի հետ միասին, մեծ ուրախությամբ միացավ այս մեծ տոնին և հյուրընկալվեց Cityzen մանկական մասնագիտությունների քաղաքում։ Այնտեղ մեզ սպասում էին փոքրիկները, ում օրը լցրեցինք անակնկալներով, ստեղծագործական բացահայտումներով ու ուրախ խաղերով։
Օրվա մեկնարկը տրվեց արվեստի շնչով։ Մեր հատուկ պատրաստված տաղավարում փոքրիկ նկարիչները հնարավորություն ստացան դրսևորել իրենց երևակայությունը։ Նկարչության վարպետաց դասի ընթացքում երեխաները վրձնեցին իրենց սիրելի Դենի արջուկին։ Յուրաքանչյուր աշխատանք յուրահատուկ էր, լի ջերմությամբ ու մանկական մաքրությամբ։
Ամենաաշխույժ ու հետաքրքրաշարժ հատվածը, թերևս, master class-ն էր։ Երեխաները մի պահ իրենց զգացին իսկական ։ Այս ընթացքում երեխաները ոչ միայն սովորեցին նոր հմտություններ, այլև մեծ հաճույքով համտեսեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած քաղցրավենիքներն ու ուտեստները։
Դե իսկ ինչ տոն առանց անակնկալ հյուրի։ Փոքրիկների հրճվանքն ու ուրախությունն անսահման էր, երբ տաղավարում հայտնվեց բոլորի կողմից սիրված Դենի արջուկը։ Նա անդադար պարում էր երեխաների հետ, գրկում բոլորին, լուսանկարվում և բարձր տրամադրություն հաղորդում անգամ մեծահասակներին։ Դենիի ներկայությունը տոնին հաղորդեց իսկական հեքիաթային մթնոլորտ։
Մենք խոստանում ենք, որ սա դեռ սկիզբն է։ " Daroink "-ը շարունակելու է լինել մեր երեխաների կողքին՝ նրանց պարգևելով նորանոր ուրախ հանդիպումներ, հետաքրքիր խաղեր և, իհարկե, ամենաքաղցր ու որակյալ անակնկալները։
.webp)
