• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ

2025 թվականին «Դարոյնք» ընկերությունը Չինաստանում և Իրաքում

2025 թվականին «Դարոյնք» ընկերությունը շարունակել է ընդլայնել իր միջազգային ներկայությունը՝ մասնակցելով միաժամանակ երկու կարևոր միջազգային ցուցահանդեսների՝ Չինաստանում և Իրաքում։

Նոյեմբերի 5–10-ը ընկերությունն կրկին անգամ մասնակցել է ՉԺՀ Շանհայ քաղաքում անցկացված Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE 2025)։ 2018 թվականից կազմակերպվող CIIE-ն այսօր շարունակում է համարվել աշխարհի խոշորագույն բիզնես հարթակներից մեկը, որտեղ «Դարոյնք»-ի մասնակցության նպատակն էր ներկայացնել ընկերության արտադրանքը միջազգային շուկայում և ձեռք բերել նոր գործընկերներ։

Միջազգային ցուցահանդեսային ակտիվությունը շարունակվել է նաև նոյեմբերի 24–27-ը, երբ «Դարոյնք» ընկերությունը մասնակցել է Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացված «Agro Pack 2025» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին։ Միջոցառմանը մասնակցել են 21 երկրներից ժամանած 346 ընկերություն՝ ներկայացնելով ոլորտի արտադրանքներն ու նորարար լուծումները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցել է միասնական ազգային տաղավարով։ «Դարոյնք» ընկերության համար ցուցահանդեսին մասնակցությունը դիտարկվել է որպես նոր հնարավորություն՝ բացահայտելու իրաքյան շուկան, ընդլայնելու գործարար կապերը և ծանոթանալու այլ երկրների արտադրողների հետ։

Հայկական ազգային տաղավար այցելել է նաև Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը։ Այնուհետև ՀՀ հյուպատոսարանում, հյուպատոսի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում ցուցահանդեսին մասնակցող հայ գործարարների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից դեպի Իրաք արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը։

«Դարոյնք» ընկերության գնահատմամբ՝ նմանատիպ հարթակներում մասնակցությունը կարևոր դեր ունի արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, նոր գործընկերային կապերի ձևավորման և արտահանման ուղղություններով զարգացման տեսանկյունից՝ ակնկալելով, որ այն կարող է նպաստել նաև ՀՀ տնտեսության զարգացմանը։

Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (010) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից