• Գլխավոր
  • Մեր մասին
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Բլոգ
  • Աշխատանք
Կապ մեզ հետ
    ԴԵՆԻ

Նորույթ

Գլխավոր
Մեր մասին
Տեսականի
Մրցանակներ
Բլոգ
Աշխատանք
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Կապ մեզ հետ

Հունիսի 1-ը ՝ Kids Summer Expo-ում

Այս տարվա հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կրկին վերածվեց մեծ տոնի՝ շնորհիվ Դենիի ներկայության Kids Summer Expo-ում։ Մեր տաղավարը դարձյալ առանձնացավ գունեղությամբ, ջերմ մթնոլորտով, համեղ հյուրասիրությամբ ու անսպառ ժպիտներով՝ գրավելով ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների ուշադրությունը։

Այս տարի Daroink-ը հանդես եկավ հատուկ խաղային գոտիով, որտեղ փոքրիկները հնարավորություն ունեցան մասնակցել զվարճալի ու շատ հետաքրքիր խաղերի և վայելել Դենիի համովությունները՝ որպես մրցանակ։ Խաղերի ընթացքում երեխաները ցուցադրում էին իրենց հնարամտությունն ու ակտիվությունը, իսկ Դենին մեծ ոգևորությամբ հետևում էր ընթացքին ու բաժանում իր համովությունները միջոցառման մասնակիցներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս մաստեր կլասի շրջանակում տաղավարը վերածել էինք փոքրիկ արտադրամասի, որտեղ երեխաներն իրենց ձեռքերով պատրաստում էին համեղ սենդվիչներ, գունավոր մարմելադներ ու սունկիկներ՝ լինելով այդ արտադրամասի  աշխատակիցները։ Այդ րոպեները ոչ միայն ուրախություն պարգևեցին փոքրիկներին, այլև սովորեցրին աշխատասիրություն ու ստեղծագործ մոտեցում։

Daroink-ը շարունակեց նաև իր «ներկիր ինքդ» նախաձեռնությունը՝ այս անգամ առաջարկելով նոր ձևավորումներ Դենիի մասնակցությամբ։ Փոքրիկ նկարիչները մեծ ոգևորությամբ` Սիթիզենի տարբեր անկյուններում, գունավորում էին իրենց սիրելի կերպարի` Դենիի պատկերը, որպեսզի նվիրեն հենց Դենիին, ով շրջում ու ոգևորում էր փոքրիկ ստեղծագործ բալիկներին: 

Daroink-ի տաղավարը հունիսի 1-ին լեփ-լեցուն էր՝ մարդկանցով, խաղերով, համեղություններով, հիշարժան, անմոռանալի պահերով ու ժպիտներով։ Դենին դարձյալ օրվա գլխավոր, սիրված ու ամենասպասված կերպարն էր Սիթիզենում:

Daroink-ը միշտ այնտեղ է, որտեղ երեխաներն են` նրանց ուրախությանը, զարգացմանը, լավ ժամանցին ու կրթությանն ուղղված ծրագրերն են։

Գլխավոր
  • Տեսականի
  • Մրցանակներ
  • Աշխատանք
  • Հաշվետվություն
Կապ մեզ հետ
  • +374 (010) 44 75 10
  • [email protected]
  • Ք․ Երևան, Սևանի 86/1
Հետևեք մեզ
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
Բաժանորդագրվեք

© 2024, Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Դիզայն և ծրագրավորումը և Targeting ընկերությունների կողմից