11․07․24
Հուլիսի 11-ին «Դարոյնք»-ն ու Newmag-ը համատեղ անցկացրեցին ընթերցանության օր՝ Newmag-ի գրքասեր երեխաների համար։
«Դարոյնք» ժամանելուն պես երեխաները ծանոթացան ընկերության պատմությանն ու գործունեությանը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու քննարկեցին ամենահետաքրքիր թեմաներն իրենց սիրելի պրոդուկտների՝ արտադրությունից մինչև վաճառակետեր հասցնելու վերաբերյալ։
Հարց-պատասխանին հաջորդեց օրվա գլխավոր հատվածը՝ գրքի ընթերցանությունը։ Երեխաների համար ընթերցանությունը դեռևս այնքան հաճելի ու ուրախ բնույթ չէր կրել, որքան «Դարոյնք»-ում՝ սիրելի քաղցրավենիքների ուղեկցությամբ։
Ընթերցանության ժամանակ քննարկում եղավ նաև երեխաների ամենասիրելի ու ամենահաճախ ընթերցվող գրքերի վերաբերյալ։ Ընթերցանությանն եկած բոլոր երեխաները պատմեցին իրենց ընթերցած գրքերի, կերպարների, ստացած գիտելիքների ու տպավորությունների մասին։ Յուրաքանչյուրը ներկայացնում էր, թե ի՞նչ կարևոր ու օգտակար բան է սովորել իր գրքից։
Ընթերցանությունից զատ, երեխաների համար կազմակերպվել էր մոտիվացիոն հանդիպում՝ կարդալու ու գրքերի վերաբերյալ, որը նպատակ ուներ բարձրացնելու երեխաների մոտիվացիան՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ։
Դե, իսկ Դենին լինելով գրքասեր, չէր կարող բաց թողնել այս հնարավորությունն ու չմասնակցեր ընթերցանությանը։ Դենին անակնկալ միացավ իր ընկերներին՝ ընթերցանությունը դարձնելով աննկարագրելի ուրախ ու արկածներով լի։
Իհարկե, օրը չէր կարող ավարտվել առանց շրջայցի։ Հանդիպման ավարտին, ընթերցասերների խումբը ուղևորվեց արտադրամաս՝ տեսնելու ու համտեսելու ամենաթարմ ու ամենահամեղ քաղցրավենիքները։
«Դարոյնք»-ի ու Newmag-ի համագործակցությունը լինելու է շարունակական, որը նպատակ ունի համատեղելու օգտակարը հաճելիի հետ՝ երեխաներին տրամադրելով ոչ միայն կրթական, այլև զվարճալի ու հիշարժան փորձառություն։