31.12.24
Նախորդ տարին մեզ համար դարձավ վառ ու հիշարժան ձեռքբերումների տարի՝ լի նոր մարտահրավերներով, հետաքրքիր փորձառություններով և նշանակալի ձեռքբերումներով։ Ձգտել ենք ստեղծել արժեքներ, պարգևել ժպիտներ ու քաղցր հիշողություններ։
Տարին սկսեցինք ընկերության ռեբրենդինգով՝ բրենդը դարձնելով ժամանակակից և համահունչ նոր պահանջներին։ Ռեդիզայնի ենթարկեցինք մի շարք արտադրանքների փաթեթավորումներ՝ դրանք դարձնելով ավելի գրավիչ, ակնահաճո և համապատասխան մեր սպառողների բարձր սպասումներին։
2024 թվականին մենք ակտիվորեն համագործակցել ենք տարբեր ընկերությունների և անհատների հետ, ստեղծել արդյունավետ կապեր, որոնք դարձել են մեր հետագա զարգացման հիմքը։ Օգտագործելով միջազգային հարթակները, կարողացել ենք աշխարհին ներկայացնել հայկական հրուշակագործության յուրահատուկ համն ու բարձր որակը։
Կյանքի ենք կոչել բազում ծրագրեր, ուղղված ինչպես հետաքրքիր ու հիշարժան ժամանցին, այնպես էլ կրթության ու զարգացման ամրապնդմանը։ Մեզ համար առաջնայինը եղել, ու շարունակում է մնալ կրթությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերին աջակից լինելը։
Առաջնահերթություն տալով նորարարական լուծումներին ու արտադրական բարձր որակին, ձեռք բերեցինք նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ` հնարավորություն տալով բարելավել արտադրական գործընթացները և ապահովել ավելի բարձր որակ։
Տարվա ամենակարևոր ձեռքբերումներից էր Դենիի կերպարի ստեղծումն ու իր արտադրանքի թողարկումը: Այսօր Դենին ամենասիրելի կերպարն ու ամենասպասված հյուրն է երեխաների բոլոր առիթներին:
Ինչպես արդեն նշվեց, 2024 թվականը հատկապես նշանավորվեց մեր միջազգային մասնակցություններով։ Հանդես եկանք China International Import Expo-ին, որը համարվում է աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը։ Այս իրադարձությունը մեզ համար դարձավ ոչ միայն յուրահատուկ հնարավորություն ներկայանալու, այլև ձեռք բերելու նոր բիզնես գործընկերներ՝ հետագա համագործակցությունների համար։
Կարևոր նախագծերից էր Հունիսի 1-ին իրականացրած միջոցառումը: Մեզ համար առաջնային էր քաղցր և ուրախ պահեր պարգևել բոլոր երեխաներին, ուստի` օրվա առաջին մասում Դենիի հետ միասին այցելեցինք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն` պարգևելու հիշարժան պահեր կենտրոնի փոքրիկ բուժառուներին:
Նշանակալի էր նաև Back to School նախագիծը, որի շրջանակներում 2000 առաջին դասարանցիներ, թե՛ Երևանում, թե՛ մարզերում ստացան քաղցր նվերներ և գրենական առաջին անհրաժեշտության պարագաներ։ Մեր նպատակն էր կյանքի այդ նոր փուլը նրանց համար դարձնել հիշարժան, ուրախ ու գունեղ՝ նպաստելով դպրոցի և կրթության վերաբերյալ դրական տպավորությունների ձևավորմանը։
2024 թվականը առանձնահատուկ էր նաև սպառողի հետ ավելի անմիջական ու թափանցիկ կապ կառուցելու մասով: Մենք կազմակերպեցինք գործարանային էքսկուրսիաներ, որոնք հնարավորություն տվեցին սպառողներին ծանոթանալ մեր արտադրական պրոցեսին, ընկերության պատմությանը և ապագա ծրագրերին։ Այս նախաձեռնությունը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդել կապը մեր սպառողների հետ։
Կարևոր ձեռքբերում էր նաև մեր աշխատակիցների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: 2024-ին կազմակերպվեցին թրեյնինգներ, որոնք նպատակ ունեին բարելավել մեր աշխատակիցների հմտությունները, բարձրացնել նրանց մասնագիտական որակավորումները և ապահովել թիմի արդյունավետ աշխատանքը։
Ամփոփելով նախորդ տարին՝ կարող ենք վստահաբար ասել, որ այն մեզ համար ձեռքբերումների և զարգացումների տարի էր։ 2025 թվականին պատրաստվում ենք շարունակել նույն ոգով՝ ընդլայնելով մեր գործունեությունը, ներկայացնելով նորարարություններ, ինչպես նաև նոր ու մեծ ընտրություն առաջարկող տեսականի` մեր հավատարիմ սպառողներին։